Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Դալանային որմնանկարչություն», գույն և հակագույն

«Դալանային որմնանկարչություն», գույն և հակագույն
02.07.2019 | 01:52

Երևանի գեղարվեստական նկարագիրը (այս մասին գրել ենք) ենթակա է խորքային վերանայման: Անդրադառնանք տարիներ առաջ բնակելի շենքերի, այսպես անվանված՝ դալանների կերպավորմանը՝ քաղաքային տեսարանների պարզունակ պատկերմամբ: Գլխավորապես ուսանողների ձեռքով արված՝ դրանք առաջին հայացքից հրապուրիչ են, սակայն քիչ ավելի ուշադիր զննելուց հետո պարզվում է, որ գործ ունենք խոտանի հետ: Նախ՝ դրանք դիտման տեսանկյունից շահեկան վիճակում չեն, քանի որ նկարազարդել են անցուղիները, որոնք հաճախ սպասարկում են ոչ միայն մարդկանց, այլև մեքենաների մուտքն ու ելքը: Հաճախ նաև անմխիթար սանիտարական նկարագիր ունեն:


Վերոնշյալից զատ՝ խստորեն խաթարված է որմնանկարը դիտելու-ընկալելու, նաև նրանով հիանալու սկզբունքը: Լավագույն դեպքում ընկալելի է մի դրվագ և ժամանակ ու հնարավորություն չկա շուրջ 100 քմ մակերես զբաղեցնող որմնապատկերը դիտել քայլ առ քայլ, մետր առ մետր: Որմնանկարն ամբողջական երևույթ է, պահանջում է դիտման որոշակի տարածություն և լույս: Եկեք մտովի համեմատենք ծանոթ ցանկացած «դալանային» գլուխգործոց, դիցուք, Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ճակատը զարդանախշած հրաշալի խճապատկերի հետ (արված երեխաների նկարների հիման վրա): Ոչ պակաս տեղին է Սարյանի գեղանկարներից մեկի որմնանկարը Սարյան փողոցի շենքերից մեկի ծավալուն պատի վրա: Երկու դեպքում էլ որմնանկարները տեսանելի (և ընկալելի) են որոշակի տարածությունից:


Որմնանկարները (խճանկարներ և պաննոներ) պե՞տք են արդյոք Երևանին և հանրապետության մյուս քաղաքներին: Իհարկե: Սակայն որոշակի հայեցակարգի շրջանակներում: Եվ, սակայն, պրոֆեսիոնալ մակարդակով, ի մասնավորի՝ Հայաստանի նկարիչների միության և Երևանի քաղաքապետարանի (նաև՝ այլ քաղաքների) մշակույթի վարչությունների առաջարկով ձևավորված գեղարվեստական խորհուրդների մասնակցությամբ:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ